Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը հանդիպել է Հայաստանի նախագահի հետ
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը հանդիպել է Հայաստանի նախագահի հետ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը հանդիպել է Հայաստանի նախագահի հետ:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հոգևորականների հետ միասին ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, նրա կնոջը և պատվիրակության մյուս անդամներին:

Ըստ Վրաստանի պատրիարքարանի, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև միջազգային ասպարեզում ընթացող իրադարձությունները:

Նորին Սրբությունը շեշտեց Կովկասի տարածաշրջանում և աշխարհում խաղաղության կարևորությունը և հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին ընդունելության համար, փոխանցեց Գարեգին Երկրորդ պատրիարքի ողջույնները և հույս հայտնեց մեր երկրների միջև բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդման համար: