Վրաստանի կառավարությունը նոյեմբերի մեկից 4 ամսվա ընթացքում կփոխհատուցի կոմունալ վճարները
Վրաստանի կառավարությունը նոյեմբերի մեկից 4 ամսվա ընթացքում կփոխհատուցի կոմունալ վճարները

Նոյեմբերի մեկից 4 ամսվա ընթացքում կփոխհատուցվեն կոմունալ վճարները,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, քաղաքացիները, որոնց անհրաժեշտ չէ նշված օգնությունը, կարող են դիմումի հիման վրա հրաժարվել դրանից:

«Մենք արդեն հայտարարել ենք կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ ալիքի մասին: Դա ներառում է ինչպես բիզնեսի, այնպես էլ՝ սոցիալական աջակցություն: Նոյեմբերի մեկից 4 ամսվա ընթացքում կփոխհատուցվեն կոմունալ վճարումները, այսինքն՝ ձմռան ամիսներին: Աջակցությունը կվերաբերի յուրաքանչյուր ընտանիքին, որը կսպառի մինչև 200կվտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև՝ մինչև 200 խորանարդ մետր գազ, բացի այդ, կփոխհատուցվի նաև ջրի և մաքրման վարձը: Սա նվազագույնն է, ինչով կառավարությունն այսօր կարող է աջակցել քաղաքացիներին: Սա անչափ կարևոր է, սակայն գիտակցում ենք, որ հնարավոր է, մեր բազմաթիվ քաղաքացիներ դրա անհրաժեշտությունը չունենան: Նրանք այսօրվանից հնարավորություն ունեն սեփական դիմումի հիման վրա հրաժարվել կառավարության աջակցությունից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: