Վրաց ուղղափառ եկեղեցին մարտի 25-ին նշում է իր ավտոկեֆալիայի վերականգնման օրը
Վրաց ուղղափառ եկեղեցին մարտի 25-ին նշում է իր ավտոկեֆալիայի վերականգնման օրը

Վրաց ուղղափառ եկեղեցին մարտի 25-ին նշում է իր ավտոկեֆալիայի վերականգնման օրը:

Այս օրվա առթիվ, Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն և երանաշնորհ Իլիա երկրորդը Սիոնի տաճարում անց է կացնելու տոնական պատարագ:

Վրաց ուղղափառ եկեղեցին ավտոկեֆալիան ստացել է 457 թվականին, Անտիոքիայի եկեղեցուց: Ռուսաստանի կայսրությունը Վրաստանի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան վերացրել է 1811 թվականին: Մինչ ավտոկեֆալիայի վերականգնումը, Ռուսաստանի սինոդը վրաց եկեղեցին ղեկավարում էր էգզարքոզների միջոցով:

Վրաց ուղղափառ եկեղեցին ավտոկեֆալիան վերականգնել է 1917 թվականի մարտի 25-ին: Նրա անկախությունը ճանաչել են բոլոր ուղղափառ եկեղեցիները, սակայն այն չի հաստատվել գրավոր: Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին վրաց եկեղեցու ավտոկեֆալիան ճանաչեց 1943 թվականին: Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի անմիջական ցանկությամբ, համաշխարհային պատրիարքարանը Վրաստանի ավտոկեֆալիան պաշտոնապես ճանաչեց 1990 թվականի մարտի 4-ին:

Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման 100 ամյա հոբելյանը մեծ շուքով նշվեց անցած տարի: