Ով ուզում է հաղթի, չպետք է մտածի, որ մյուսից ավելի լավն է. Իլիա Երկրորդ
Ով ուզում է հաղթի, չպետք է մտածի, որ մյուսից ավելի լավն է. Իլիա Երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը դիմել է Սամեբայի աթոռանիստ տաճարում գտնվող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլուն և Գրիգոլ Վաշաձեին:

Ինչպես նշել է պատրիարքը, վստահ է, որ նրանք արժանի կերպով կընդունեն ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունը:

«Երջանիկ եմ, որ տաճարում են գտնվում նաև մեր նախարարները, մեր նախագահի թեկնածուները, տիկին Սալոմե Զուրաբիշվիլին և պարոն Գրիգոլ Վաշաձեն: Վստահ եմ, որ դուք արժանի կերպով կընդունեք և հաղթանակը, և պարտությունը, սակայն ցանկանում եմ մաղթել, որ ով էլ հաղթի, չպետք է մտածի, որ մյուսից ավելի լավն է: Վստահ եմ, որ դուք, ովքեր անցել եք դժվար ժամանակաշրջան, կօգնեք միմյանց: Սուրբ Գիորգին կօգնի ձեզ»,- նշել է պատրիարքը:

Իլիա Երկրորդը նախագահի թեկնածուներին փոխանցել է Սուրբ Գիորգիի սրբապատկերները:

 

Թողնել մեկնաբանություն