Ոչ մի վտանգ չկա, որ կմտնենք կորոնավիրուսի ավելի լայնածավալ համավարակ. Ամիրան Գամղրելիձե
Ոչ մի վտանգ չկա, որ կմտնենք կորոնավիրուսի ավելի լայնածավալ համավարակ. Ամիրան Գամղրելիձե

Երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է, և այս փուլում ավելի մեծ համավարակ մտնելու վտանգ չկա,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն: Սակայն, ըստ նրա, բնակչությունը հանդարտվել է և չի կատարում վարակից պաշտպանվելու հիմնական չափանիշները:

Նրա խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը 67 է, իսկ ապաքինվել է 90 մարդ: Այսօրվա 18 դեպքերի վարակման աղբյուրներն հայտնի են: 7-ը վարակվածների հետ շփման մեջ գտնվող անձինք են, իսկ 11-ը ներմուծված: