Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 045 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 3 382 անձի մոտ, ապաքինվել է 5 389 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4610 դեպք, ապաքինվել է 2624 վարակված, մահացել է 42 մարդ:

Թողնել մեկնաբանություն