Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 258:

Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 538 նոր դեպք, ապաքինվել է 498 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ փետրվարի 4-ին, Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 583 անձի մոտ, ապաքինվել էր 671 պացիենտ: