Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 9 մարդ
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 9 մարդ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 9 պաղիենտ։ Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսօրվա տվյալներով, ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 1363։

Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 2075 դեպք։

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 882 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ է 390 մարդ։