Տուգանքների ամբողջական զրոյացումը անընդունելի է, քանզի սա առաջին և վերջին արտակարգ դրությունն է, որը հայտարարվել է. Իրակլի Կոբախիձե
Տուգանքների ամբողջական զրոյացումը անընդունելի է, քանզի սա առաջին և վերջին արտակարգ դրությունն է, որը հայտարարվել է. Իրակլի Կոբախիձե

Տուգանքների ամբողջական զրոյացումը անընդունելի է, քանզի սա առաջին և վերջին արտակարգ դրությունն է, որը հայտարարվել է,- այս մասին խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, արտակարգ դրության ժամանակ բնակչությանը դուրս գրված տուգանքների զրոյացման հարցը մեկնաբանելիս:

Ըստ Կոբախիձեի, անհրաժեշտ է քննարկել հարցը և որոշումը պետք է կայացվի հավասարակշռված ձևով:

Պատգամավորի խոսքով, քննարկման ընթացքում հաշվի կառնվեն բնակչության շահերը, ինչպես նաև ապագա իրավիճակը:

«Ընդդիմությունը պահանջում է, որ այդ տուգանքները զրոյացվեն մինչև ընտրություններ: Սա ընդդիմության պահանջն է, բայց մենք դատելու ենք ոչ թե այն բանի համաձայն, թե երբ տեղի կունենան ընտրությունները, այլ այն բանի համաձայն, թե ինչ է անհրաժեշտ, որ ապագայում արտակարգ դրությունը կառավարվի պատշաճ կերպով», – ասել է Իրակլի Կոբախիձեն: