Սկզբնական շրջանում կենցաղային մնացորդները կենտրոնական փողոցներից կհանեն գիշերվա ժամերին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեին հանձնարարել է, կենցաղային մնացորդների գիշերվա ժամերին հանումը սկզբնական փուլում իրականացվի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից:
Մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին Կախա Կալաձեն Մայա Բիթաձեից պահանջել է ներկայացնել կենցաղային բնացորդները տեղափոխելու հետ կապված ծրագիրը:
Քաղաքապետարանի տեղեկությամբ, Մայա Բիթաձեն Թբիլիսիի քաղաքապետին է ներկայացրել վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Կալաձեի հայտարարությամբ, այն դեպքում, եթե պիլոտային նախագիծը ընդունելի կլինի նաև հանրության համար, կենցաղային մնացորդները կհանեն գիշերվա ժամերին:
«Գլխավորը, սկզբնական փուլում ընտրվի մի քանի փողոց և եթե դա ընդունելի կլինի հանրության համար, կարող ենք արդեն անցնել այս նոր մոդելի»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: