Սկզբնական շրջանում կենցաղային մնացորդները կենտրոնական փողոցներից կհանեն գիշերվա ժամերին
Սկզբնական շրջանում կենցաղային մնացորդները կենտրոնական փողոցներից կհանեն գիշերվա ժամերին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեին հանձնարարել է, կենցաղային մնացորդների գիշերվա ժամերին հանումը սկզբնական փուլում իրականացվի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից:

Մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին Կախա Կալաձեն Մայա Բիթաձեից պահանջել է ներկայացնել կենցաղային բնացորդները տեղափոխելու հետ կապված ծրագիրը:

Քաղաքապետարանի տեղեկությամբ, Մայա Բիթաձեն Թբիլիսիի քաղաքապետին է ներկայացրել վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կալաձեի հայտարարությամբ, այն դեպքում, եթե պիլոտային նախագիծը ընդունելի կլինի նաև հանրության համար, կենցաղային մնացորդները կհանեն գիշերվա ժամերին:

«Գլխավորը, սկզբնական փուլում ընտրվի մի քանի փողոց և եթե դա ընդունելի կլինի հանրության համար, կարող ենք արդեն անցնել այս նոր մոդելի»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

 

 

Թողնել մեկնաբանություն