ՆԳՆ-ի մոտ տեղի ունեցող ցույցին բախման ժամանակ իրավապահները տարածքից դուրս են բերել մի քանի մարդու (ֆոտո, վիդեո)

Վրաստանի ներքին գործերի նախարարության մոտ, որտեղ ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում, տարածքից դուրս են բերել մի քանի մարդու:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, իրավապահները ձերբակալել են երեք անձի, այդ թվում, Զվիադ Կուպրավային:

Թբիլիսիում «Ամոթ է», «Փոխիր» և «Ժողովրդավարական ապագայի համար» շարժման ներկայացուցիչները ներքին գործերի նախարարության մոտ անցկացնում են բողոքի ցույց: Նրանք պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել Թամար Բաչալաշվիլու, Լուկա Սիրաձեի և Գիորգի Շաքարաշվիլու գործերը:

Տեղում բախում է տեղի ունեցել, երբ ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհի երթևեկելի մասը: