Թբիլիսիում, ՆԳՆ-ի շենքի մոտ ընթացող ցույցին տեղի ունեցել բախում (վիդեո)

Թբիլիսիում, ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ մի քանի երիտասարդական շարժումներ անցկացնում են բողոքի ցույց, տեղի է ունեցել բախում:

Ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհը, որի հնարավորությունը նրանց իրավապահները չեն տվել:

Այս պահի դրությամբ ճանապարհը մասամբ բաց է, սակայն ցուցարարները կրկին փորձում են փակել ճանապարհի երթևեկելի մասը:

Թբիլիսիում «Ամոթ է», «Փոխիր» և «Ժողովրդավարական ապագայի համար» շարժման ներկայացուցիչները ներքին գործերի նախարարության մոտ անցկացնում են բողոքի ցույց: Նրանք պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել Թամար Բաչալաշվիլու, Լուկա Սիրաձեի և Գիորգի Շաքարաշվիլու գործերը:

Թողնել մեկնաբանություն