Միջազգային օլիմպիական կոմիտեն ծրագրում է Տոկիոյի օլիմպիական խաղերն անց կացնել հանդիսատեսի մասնակցությամբ
Միջազգային օլիմպիական կոմիտեն ծրագրում է Տոկիոյի օլիմպիական խաղերն անց կացնել հանդիսատեսի մասնակցությամբ

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի քննարկում տարբերակներից մեկը, որի համաձայն 2021 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերն անց են կացվելու առանց հանդիսատեսի:

«Օլիմպիադան առանց հանդիսատեսի դա այն է, ինչը մենք չենք ցանկանում: Գոյություն ունի սցենար հիմնախնդրի կարգավորման և Ճապոնիայում անվտանգ խաղերի անցկացման համար: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մեր խնդիրն է պաշտպանել բոլոր շահագրգիռ կողմերի առողջությունը, ինչպես նաև օլիմպիական ոգին»,- ասել է օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

2020 թվականի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Խաղերը անց են կացվելու  2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Թողնել մեկնաբանություն