Տոկիոյի օլիմպիական խաղերին Իտալիային սպառնում է մնալ առանց դրոշի և օրհներգի
Տոկիոյի օլիմպիական խաղերին Իտալիային սպառնում է մնալ առանց դրոշի և օրհներգի

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովանի Մալագոն հայտարարել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում իտալացի մարզիկները կարող են մնալ առանց դրոշի ու օրհներգի:

Միջազգային օլիմպիական կոմիտեն դժգոհ է, որ Իտալիայում ստեղծվել է նոր պետական ​​մարմին, որը կարող է միջամտել երկրի ազգային օլիմպիական կոմիտեի գործերին, ինչը արգելված է օլիմպիական կանոնադրությամբ:

«Առանց դրոշի ու հիմնի Տոկիո մեկնելու մեծ ռիսկ կա: Ոչ ոք չի ցանկանում պատժամիջոցներ, դա սարսափելի որոշում կլինի: Հուսով ենք, որ նրանք, ովքեր որոշում կայացնելու պատիվ և պատասխանատվություն ունեն, համենայնդեպս, կկատարեն իրենց խոսքը, քանի որ այս պահին բոլորը գիտեն, թե ինչ մեծ ռիսկի ենք դիմում», – հայտարարել է Մալագոն RAI հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Մալագոյի խոսքով, Միջազգային օլիմպիական կոմիտեն հնարավոր է պատժամիջոցների մասին որոշումը կայացնի  հունվարի 27-ին, երբ տեղի կունենա գործադիր խորհրդի նիստը: Սեպտեմբերին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նախազգուշացրել էր իտալական կողմին, որ իրենք շատ մտահոգված են ստեղծված իրավիճակով: