Ռուսաստանին երկու տարով հեռացրել են մեծ միջազգային մրցաշարերից, այդ թվում գալիք երկու օլիմպիական խաղերից

Մարզական արբիտրաժային դատարանը հրապարակել է պաշտոնական որոշում, Ռուսաստանի հակադոպինգային գործակալության և համաշխարհային հակադոպինգային գործակալության գործով:

Դատարանը չորսից երկու տարով կրճատեց որակազրկումը, որը Ռուսաստանին սահմանվել էր համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից: Այնպես որ, ռուս մարզիկները չեն կարողանա սեփական դրոշի ներքո մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը: Այս պատժամիջոցները կվերաբերեն աշխարհի գավաթներին, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին և 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի զրկվի ֆուտբոլում Եվրո 2020-ի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալելու իրավունքից:

Բացի այդ, մարզական արբիտրաժային դատարանը զրկեց Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը կարգավիճակից և տուգանեց 1,27 միլիոն դոլարով: