ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թերեզա Մեյը հանդիպելու է Դոնալդ Թրամփին
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թերեզա Մեյը հանդիպելու է Դոնալդ Թրամփին

«Reuters» լրատվական գործակալության տեղեկությամբ, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 26-ի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպելու է Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Առաջնորդները քննարկելու են երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների և Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու հարցերը:

ՄԱԿ-ի 73-րդ գլխավոր նստաշրջանը Նյու Յորքում բացվել է սեպտեմբերի 18-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի մեկը: