Լրատվությունը, որ Սերբիան մինչև տարեվերջ ծրագրում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, սուտ է. Ալեքսանդր Վուչիչ
Լրատվությունը, որ Սերբիան մինչև տարեվերջ ծրագրում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, սուտ է. Ալեքսանդր Վուչիչ

Լրատվությունը, որ Սերբիան մինչև տարեվերջ ծրագրում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, սուտ է,-այս հայտարարությունը արել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Ալեքսանդր Վուչիչը գտնվում էր Կոսովոյում, էթնիկ սերբերով բնակեցված Հյուսիսային Միտրովիցայում:

«Գոյություն չունի նույնիսկ Կոսովոյի հետ հիմնախնդրի օրինագիծ: Թունելի վերջում լույս չկա, սակայն հույս ունեմ, որ այն կլինի 10, 20 տարի անց»,-ասել է Վուչիչը:

Սերբիայի նախագահը ասել է նաև, որ իր Կոսովո այցի նպատակը, էթնիկ սերբերի համար ֆինանսական օգնության ապահովումն է:

Վուչիչի հայտարարությամբ, Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, սակայն աշխատելու է Եվրամիությանը անդամագրվելու ուղղությամբ: