Բասկետբոլի ԱԱ ընտրական փուլ. Սերբիա-Վրաստան
Բասկետբոլի ԱԱ ընտրական փուլ. Սերբիա-Վրաստան

Այսօր, Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը անց է կացնելու աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպումը: Իլիա Զուրոսի ղեկավարած թիմը Ալեքսանդար Նիկոլիչի անվան մարզահրապարակում դիմակայելու է Սերբիայի հավաքականին:

Զույգի ֆավորիտը հյուրընկալողներն են, ովքեր ընտրական փուլի առաջին հանդիպմանը 21 միավորի առավելությամբ պարտության են մատնել Ավստրիայի հավաքականին:

Ինչ վերաբերում է Վրաստանի հավաքականին, ապա մեր մարզիկները լարված պայքարում 70:79 հաշվով պարտվել են Գերմանիայի ազգային հավաքականի մոտ:

Հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 23:00-ին, հանդիպման ուղիղ եթերում ցուցադրելու է առաջին ալիքը: