Սերբիայում մամուլի ազատության և արդար ընտրությունների անցկացման պահանջով տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց
Սերբիայում մամուլի ազատության և արդար ընտրությունների անցկացման պահանջով տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց

Սերբիայում տեղի է ունեցել հերթական լայնամասշտաբ հանրահավաքը: Բելգրադում հավաքված ցուցարարները բողոքել են երկրի նախագահ, Ալեքսանդր Վուչիչի քաղաքականության դեմ: Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջել են մամուլի ազատություն և արդար ընտրությունների անցկացում:

Մայրաքաղաքին զուգահեռ ցույցեր են տեղի ունեցել նաև այլ խոշոր քաղաքներում: «Մեկը հինգ միլոնից»,-ահա սա էր ցուցարարների հիմնական կարգախոսը: Նշված կարգախոսը հայտնվել է այն բանից հետո, ինչ նախագահը հայտարարել էր, որ ցուցարարների պահանջները չի կատարի նաև այն դեպքում, եթե փողոց դուրս գա հինգ միլիոն մարդ: Նշենք, որ Սերբիայի բնակչությունը կազմում է 7 միլիոն:

Սերբիայում հակակառավարական ցույցերը անց են կացվում արդեն մի քանի ամիս: Հիմնական պատճառը ընդիմադիր Բորկո Ստեփանովիչին ծեծի ենթարկելն էր: Գործով մեղադրյալներին իրավապահները ձերբակալել են, սակայն քիչ անց ազատել: