Կորոնավիրուսի նոր դեպքերից 290-ը արձանագրվել է Թբիլիսիում, 79-ը՝ Իմերեթիում, 37-ը՝ Կախեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 290-ը արձանագրվել է Թբիլիսիում, 79-ը՝ Իմերեթիում, 37-ը՝ Կախեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 290-ը արձանագրվել է Թբիլիսիում, 79-ը՝ Իմերեթիում, 37-ը՝ Կախեթիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 652 փորձարկում, այդ թվում 22 203-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 449՝ «PCR» թեստով:

«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 537 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 275 685 դեպք:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 15-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 1,81 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,52 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,45%:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 128 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 268 693:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 658 մարդ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 537 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 290 դեպք, Աջարիայում՝ 18, Իմերեթիում՝ 79, Քվեմո Քարթլիում՝ 28, Շիդա Քարթլիում՝ 29, Գուրիայում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 23, Կախեթիում՝ 37, Մցխեթա-Մտիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 8:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 3 308 ակտիվ դեպք, որտեղից 1 376-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 711 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 141-ը` Աջարիայում, 247-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 258 ծանր հիվանդ, այդ թվում` 119-ը Թբիլիսիում, 21-ը Աջարիայում, 66-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 85-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `55-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: 133 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 101-ը ՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 1 799 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 206 մարդ, այդ թվում 93-ը՝ Թբիլիսիում, 21-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 654 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 150 մարդ, այդ թվում 2 478 անձ՝ Թբիլիսիում, 363-ը՝ Աջարիայում, 702-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: