Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,55 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,55 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,55 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 5,84 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 5,98 տոկոս:

Այսօր Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 1 089 մարդու մոտ, ապաքինվել է 1 489 պացիենտ, մահացել է 18 մարդ: