Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,7 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,7 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,7 տոկոս,- այս մասին նշված է կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 3,65 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 3,17 տոկոս:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 դեպք, ապաքինվել է 531 պացիենտ, մահացել է 11 մարդ: