Կորոնավիրուսի 10 նոր դեպքից վեցը կապ են ունեցել վարակվածների հետ, իսկ չորսը բեռնատարի վարորդներ են
Կորոնավիրուսի 10 նոր դեպքից վեցը կապ են ունեցել վարակվածների հետ, իսկ չորսը բեռնատարի վարորդներ են

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված կորոնավիրուսի 10 նոր դեպքից վեցը կապ են ունեցել վարակվածների հետ, իսկ չորսը բեռնատարի վարորդներ են:

Գամկրելիձեի խոսքով, բեռնատարի վարորդները գտնվում էին կարանտինային տարածքներում:

Ինչ վերաբերում է հիվանդների վիճակին, Գամղրելիձեն ասում է, որ նրանցից ոչ մեկի վիճակը առանձնապես ծանր չէ: