Իլիա Երկրորդ. Կարիքավոր մարդկանց օգնելու համար ստեղծվել է «Ողորմած սամարացի» հիմնադրամ
Իլիա Երկրորդ. Կարիքավոր մարդկանց օգնելու համար ստեղծվել է «Ողորմած սամարացի» հիմնադրամ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հայտարարությամբ, ստեղծվել է «Ողորմած սամարացի» հիմնադրամ:

Նրա խոսքով, հիմնադրամի նպատակը կարիքավոր մարդկանց օգնություն ցուցաբերելն է:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Սվետիցխովլոբա տոնի առթիվ: Սվետիցխովլոբան մեծ տոն է, Աստծո ողորմությունը, Աստծո շնորհի ընդունումը, թող Աստծո շնորհը լինի տկարներին բժշկող և ձեզ, Վրաստանին և համայն աշխարհին պահապան:

Ստեղծվել է «Ողորմած սամարացի» հիմնադրամը՝ կարիքավորներին օգնելու համար: Ով ցանկանում է, կարող է մասնակցել, մեկ ամսվա կտրվածքով հանգանակել մեկ լարի: Հուսամ, այս հիմնադրամը կօգնի կարիքավոր ուսանողներին, կարիքավոր ժողովրդին»,- նշել է Իլիա Երկրորդը՝ Սվետիցխովելիի աթոռանիստ տաճարում: