Իլիա երկրորդը հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ
Իլիա երկրորդը հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պատրիարքարանը:

«Սույն թվականի հոկտեմբերի 7-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել իր հանդիպումը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ: Կարճ զրույցի ընթացքում նա անդրադարձավ Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Վրաստանի եկեղեցու կողմից հանդիպմանը ներկա էին պատրիարքական գահի փոխանորդ, միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդորեն (Ճուաձե), կաթողիկոս-պատրիարքի քարտուղար, վարդապետ Միքայել Բոտկովելին և պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, վարդապետ Անդրիա Ջաղմաիձեն:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը մտահոգություն հայտնեց երկու կողմերի զոհերի կապակցությամբ և նշեց, որ աղոթում է հակամարտության ժամանակին դադարեցման և խաղաղության համար»,- ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ: