Հիվանդությունների վերահսկման կենտրոնում մեկ անգամ ևս պարզաբանում են, որ քաղաքացիները, որոնք ծրագրած ունեյին պատվաստում «Աստրազենեկայով», հնարավորություն կունենան պատվաստվել մոտ ապագայում
Հիվանդությունների վերահսկման կենտրոնում մեկ անգամ ևս պարզաբանում են, որ քաղաքացիները, որոնք ծրագրած ունեյին պատվաստում «Աստրազենեկայով», հնարավորություն կունենան պատվաստվել մոտ ապագայում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել ՝ կապված «Աստրազենեկայի» դեղաջափերի առաքման հետաձգման հետ:

Հայտարարության համաձայն, առաջիկայում պատվաստվելու են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ծրագրել էին պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ցանկանում է շնորհակալություն հայտնել քաղաքացիներին,  «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների բացառիկ ակտիվությունների համար:

«Առաջին հերթին մենք շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների ոլորտում ցուցաբերած ակտիվության համար: Հունիսի 23-ի դրությամբ հանրապետությունում պատվաստվել է ավելի քան 242 000 մարդ, իսկ ամբողջովին պատվաստվել է 88 000 մարդ: Հուլիսից ավելի քան երեք միլիոն պատվաստանյութ է ծրագրվում ներմուծել՝ Վրաստանի կառավարության երկկողմ բանակցությունների, պատվաստանյութեր արտադրող ընկերությունների հետ համաձայնագրի և «Կովաքս» հարթակի հետ համաձայնագրի համաձայն:

Ցավոք, «Կովաքս» հարթակից «Աստրազենեկա» պատվաստանյութի արտադրության ուշացման պատճառով, այս փուլում կասեցված է այս պատվաստանյութով առաջին դեղաչափի ներարկումը և առաջին պատվաստումից մինչև 10 շաբաթ քաղաքացիների վերապատվաստումը:

«Աստրազենակա» պատվաստանյութի առաջին դեղաչափով պատվաստվածները, որոն համար 12 շաբաթը լրանում էր հունիսի 24-ին, կարող են ամրագրվել, նրանց համար գրանցումը բաց կլինի ընտրված կլինիկաներում: Բացի այդ, այն քաղաքացիները, որոնք համար հունիսի 24-ին առաջին պատվաստումից անցել է 12 շաբաթ և արդեն գրանցված են վերապատվաստման համար, պատվաստվելու են իրենց ընտրած ամսաթվով և վայրում: Թբիլիսիում «Աստրազենեկայի» համար գրանցումն ու պատվաստումները կիրականացվեն ամսի 30-ից երեք ընտրված հաստատություններում: Դրանք են ՝ Կենտրոնական հանրապետական ​​հիվանդանոցը, Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցը և Իաշվիլիի կլինիկան:

Բոլոր քաղաքացիները, ովքեր պատվաստվել են «Աստրազենակա» պատվաստանյութով, կկարողանան պատվաստվել առաջիկայում և մի քանի օրից կտեղեկացվեն այդ մասին: Մենք ուզում եմ կրկին ներողություն խնդրել ստեղծված անհանգստության համար և շնորհակալություն հայտնել ձեր առատաձեռնության համար», – ասված է հայտարարության մեջ: