«Աստրազենեկայի» պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ, հանձնարարական է՝ ավելացնել ճանաչողականությունը հնարավոր ռիսկերի մասին. Եվրոպայի դեղամիջոցների գործակալություն
«Աստրազենեկայի» պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ, հանձնարարական է՝ ավելացնել ճանաչողականությունը հնարավոր ռիսկերի մասին. Եվրոպայի դեղամիջոցների գործակալություն

«Աստրազենեկայի» պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ, – այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, Եվրոպայի դեղամիջոցների գործակալության տնօրեն, Էմեր Կուկը, որի ընթացքում նա հանրությանն է ներկայացրել պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

«Մեր փորձագետների հանձնաժողովը, «Աստրազենեկայով» պատվաստվածների շրջանում արյան հյուսվածքի դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ սա անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ է, և դրա օգուտները գերազանցում են «կովիդ 19»-ից մարդկանց պաշտպանելու հնարավոր ռիսկերը: Հանձնաժողովը նաև պարզեց, որ պատվաստանյութը կապված չէ թրոմբոէմբոլիկ իրադարձությունների կամ արյան հյուսվածքի ընդհանուր ռիսկի հետ», – հայտարարել է Էմեր Կուկը:

Ըստ նրա, հետաքննության ու ուսումնասիրության ժամանակ պարզվել է հազվագյուտ և անսովոր դեպքերի փոքր քանակ, այնուամենայնիվ, մակարդման շատ լուրջ խանգարումը դարձել է դեպքերի առավել մանրամասն ուսումնասիրության նախապայման:

«Ելնելով ապացույցներից և խորը վերլուծությունից հետո, որը ներառել է կլինիկական հաշվետվություններ և կտրվածքների արդյունքներ, մենք դեռ չենք կարող բացառել կապը այս դեպքերի և պատվաստանյութերի միջև: Այդ պատճառով հանձնաժողովը խորհուրդ է տալիս իրազեկել այդ հավանական ռիսկերի մասին և համոզվել, որ դրանք նշված են արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության թերթիկում: Այս հնարավոր հազվագյուտ պայմանի վրա կենտրոնացումը, բժիշկներին և պատվաստված անձանց տեղեկատվություն տրամադրելը կօգնի բացահայտել և մեղմել հնարավոր կողմնակի ազդեցությունները», – ասել է Էմեր Կուկը: