Ես ինձ շատ լավ եմ զգում. Պաատա Իմնաձե
Ես ինձ շատ լավ եմ զգում. Պաատա Իմնաձե

Ես ինձ շատ լավ եմ զգում,- այս մասին կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Ըստ նրա, պատվաստումն անհրաժեշտ է համավարակն ավարտելու համար:

«Ես հրապարակային այնքան անգամ եմ պատվաստվել, դեռևս 90-ականներին, երբ Վրաստանում դիֆտերիայի համավարակ էր, ես հիշում եմ, որ ստիպված էի երկու անգամ պատվաստվել, տարբեր վայրերում ցույց տալու համար:

Պատվաստումների մասին բոլոր տեղեկությունները տեղադրված են մեր կայքում, մնացածն արդեն կախված է լրատվամիջոցներից: Խնդրում ենք օգտագործել մեր կայքում տեղադրված ամբողջ տեղեկությունը, որ մարդիկ հավատան, որ առանց պատվաստանյութի մենք չենք կարող հաղթահարել այս հիվանդությունը:

Չեմ կարող ասել, որ ակտիվությունը ցածր է: Այս երկու օրվա ընթացքում գրանցվել է 2 000 բժիշկ: Չեմ կարող ասել, որ այս ցուցանիշը տագնապի հիմք է տալիս», – ասել է Պաատա Իմնաձեն:

Հարցին, բժիշկներից մի քանիսը համաձայնվել էին պատվաստվել «Փայզերի» պատվաստանյութով և զերծ են մնում «Աստրազենեկա» պատվաստանյութը ներարկելւոց, Իմնաձեն պատասխանում է.

«Եթե լավ նայեք, նույնը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ, երբ «Փայզերը» առաջինն էր շարքում: Ինձ համար նշանակություն չունի, դա կլինի «Փայզերը» թե «Աստրազենեկան»: Սրանք նույն բարձրորակ պատվաստանյութերն են: Երբ խոսքը Փայզերի ներմուծման մասին էր, հենց այդ ժամանակ էր, որ փայզերից Նորվեգիայում մահացավ 23 մարդ, հիմա դա Աստրազենեկայի մասին է: Խնդիր չկա, նրանք, ովքեր դեմ են որևէ պատվաստանյութի, դեմ են բոլոր պատվաստանյութերին», – ասել է Իմնաձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկել է ուղիղ եթերում: Իմնաձեն պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: