Համաս շարժումը Թել Ավիվի վրա իրականացրել է հրթիռային հարված
Համաս շարժումը Թել Ավիվի վրա իրականացրել է հրթիռային հարված

Համաս շարժումը Թել Ավիվի վրա իրականացրել է հրթիռային հարված։ Տարածված տեղեկությամբ Թել Ավիվի ուղղությամբ արձակվել է 130 հրթիռ։

Իսրայելի մամուլի հաղորդմամբ, տուժել է ութ մարդ, այդ թվում հինգ տարեկան երեխա։ Հրթիռներից մեկը ընկել է Հոլոնում, ավտոբուսի կանգառի մոտ։ Արդյունքում տուժել է չորս մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Զգուշացնող ազդանշանների ձայնը լսվում է նաև Թել Ավիվի արևելքում, Բեն Գուրիոնի օդանավակայանում։

Դրա հետ մեկտեղ, Իսրայելի պաշտպանության ուժերը սոցիալական ցանցերում տարածում են հարձակումը պատկերող տեսանյութեր։

Իսրայելի և Գազի հատվածի սահմանում իրավիճակը սրվել է մայիսի 10֊ին, երբ Գազի հատվածից Իսրայելի տարածքների ուղղությամբ բաց են թողել հրթիռներ։

 

Թողնել մեկնաբանություն