Գիորգի Գախարիա. Երկրի գազիֆիկացումը կավարտվի 2024 թվականին և Վրաստանը կունենա Եվրոպայում գազիֆիկացման ամենաբարձր ցուցանիշներից մեկը
Գիորգի Գախարիա. Երկրի գազիֆիկացումը կավարտվի 2024 թվականին և Վրաստանը կունենա Եվրոպայում գազիֆիկացման ամենաբարձր ցուցանիշներից մեկը

Այսօր կառավարության նիստին քննարկում ենք գազիֆիկացման ծրագրի հետագա շարունակությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:

Գիորգի Գախարիան ընդգծել է, որ քննարկվում է գազիֆիկացման հետագա եռամյա ծրագիրը, որը կվերաբերի 2022-2024 թվականներին:

«Ինչպես գիտեք, այսօր երկրում ընթանում է կառավարության կողմից հաստատված եռամյա գազիֆիկացման ծրագիրը, որը ավարտվում է 2021 թվականին: Մենք, շրջաններ բազմաթիվ այցեր կատարելուց հետո տեսանք, որ այս ծրագիրը պահանջում է շարունակություն և այսօր, մենք պետք է ապացուցենք, քննարկենք գազիֆիկացման հետագա եռամյա ծրագիրը, որը կվերաբերի 2022-2024 թվականներին և ցանկանում եմ ասել, որ փաստացի, երկրի գազիֆիկացումը, այս գազիֆիկացման ծրագրի ավարտից հետո, 2024 թվականին կլինի լիարժեք ավարտված և Վրաստանը կունենա Եվրոպայում գազիֆիկացման ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Դա կլինի մոտավորապես 90 տոկոս»,- հայտարարել է վարչապետը: