Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները զրուցել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին են
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները զրուցել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին են

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին են զրուցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Երկու երկրների առաջնորդները քննարկել են մարտական գործողությունների հետագա ապակայունացումից խուսափելու համար ձեռնարկված միջոցները և ընդգծել բանակցությունների վերսկսման նշանակությունը՝ խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար:

Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինն ասել են, որ մարտնչող կողմերը պետք է պաշտպանեն հոկտեմբերի 10 և 17-ին ձեռքբերված հրադադարի համաձյնագիրը:

«Նշվել է պատրաստակամությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև սերտ համակարգման շարունակության ինչպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ՝ ՄԱԿԻ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում»,- ասվում է Ռուսաստանի նախագահի վարչության հայտարարության մեջ: