Ձևավորվում է նոր կլաստեր, որը կապված է Լարսի մաքսակետի հետ. Ամիրան Գամղրելիձե
Ձևավորվում է նոր կլաստեր, որը կապված է Լարսի մաքսակետի հետ. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Լարսի մաքսային անցակետում արձանագրվել է կորոնավիրուսի 5 դեպք:

Ինչպես հայտարարել է Գամղրելիձեն Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում, տեղում ընթանում են լրացուցիչ հետազոտություններ:

«Այսօր, որոշակիորեն ձևավորվում է նոր կլաստեր, որը կապված է Լարսի մաքսակետի հետ: Այնտեղ կա արձանագրված հինգ դեպք և այժմ հետազոտվում է նրանց շփման շրջանակը, որպեսզի արագ տեղայնացվի համաճարակային պայթյունը: Վարակման սկզբնաղբյուրը մոտավորապես գիտենք»,- հայտարարել է Գամղրելիձեն:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք և այդպիսով վարակակիների թիվը հասել է 1264-ի:

Ապաքինվել է ևս 44 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1054: