Ձեր պատրիարք լինելը մեզ համար մեծ ուժ է և կենսական անհրաժեշտություն. Վարչապետը՝ պատրիարքին
Ձեր պատրիարք լինելը մեզ համար մեծ ուժ է և կենսական անհրաժեշտություն. Վարչապետը՝ պատրիարքին

Ձերդ Սրբություն, Ձեր քահանայապետ լինելը գթասրտություն է ոչ միայն մեր ազգի համար, այլև կենսական նշանակություն ունի և այն մարտահրավերներին ֆոնին, որտեղ մեր երկիրը գտնվում է այսօր, Ձեր պատրիարք լինելը մեզ համար մեծ ուժ է և իհարկե, կենսական անհրաժեշտություն,- այս խոսքերով է շնորհավորել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի հոբելյանական ամսաթվերը:

Գիորգի Կվիրիկաշվիլին գտնվում է պատրիարքարանում, որտեղ պատրիարքի 85-ամյա հոբելյանկի կապակցությամբ կայացել է «Հին կտակարան»-ի և «Մցխեթական Աստվածաշունչ»-ի նոր խմբագրության շնորհանդեսը:

«Իմ համեստ կարծիքով, սա ևս մեկ հենարան է մեր եկեղեցու հզորության, մեր ավտոկեֆալիայի ամրապնդման գործում: Ցանկանում եմ շնորհավորել այն գիտական թիմին, որը աշխատել է այս հրատարակության վրա, ցանկանում եմ շնորհավորել Ձեռագրերի ազգային կենտրոնին, պարոն Զազա Աբաշիձեին և բոլոր գիտնականներին: Իհարկե, այս հրատարակությունները այն մարդկանց անունների անմահացումն է, ովքեր աշխատել են սերունդների ընթացքում՝ այս երկու կարևորագույն հրատարակությունների վրա»,- հայտարարել է վարչապետը և բոլորին շնորհավորել Նոր տարին և գալիք Սուրբ Ծնունդը:

Պատրիարքարանում անցկացված միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահը, խորհրդարանը նախագահը, նախարարների կաբինետի անդամներ, հոգևոր անձինք, գիտական և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: