Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն առաջարկել է Հիզեր Նաուերթին. Մամուլ
Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն առաջարկել է Հիզեր Նաուերթին. Մամուլ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն առաջարկել է պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Հիզեր Նաուերթին: Այս մասին տեղեկացնում է ABC NEWS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին: Համաձայնել է թե ոչ նախագահի առաջարկին Հիզեր Նաուերթը, հայտնի չէ:

Հիզեր Նաուերթը պետական դեպարտամենտում է աշխատում 2017 թվականի ապրիլից, մինչ այդ նա եղել է Fox News-ի հաղորդավար:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է դառնալու 2019 թվականից: Տարեվերջին հրաժարական է տալու գործող դեսպան Նիկի Հեյլը: