Դիմում եմ համայն Վրաստանին, բոլորը գնան ընտրությունների. Իլիա երկրորդ
Դիմում եմ համայն Վրաստանին, բոլորը գնան ընտրությունների. Իլիա երկրորդ

Ես դիմում եմ համայն Վրաստանին, թող բոլորը գնան ընտրություններին: Հուսով եմ, որ այս ընտրությունները լավ արդյունք կբերեն,- այս մասին քվեարկությունից հետո հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Իլիա երկրորդը:

«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին: Ես դիմում եմ ամբողջ Վրաստանին, որ բոլորը գնան ընտրություններին: Հուսով եմ, որ այս ընտրությունները լավ արդյունք կբերեն: Ես ուզում եմ դիմել ապագա կառավարությանը և ընդդիմությանը, որ համագործակցեն, միմյանց լսեն, սովորենք լսելու մշակույթը: Ես հույսով եմ նայում ապագային: Աստված օրհնի Վրաստանը և ամբողջ աշխարհը»,- ասաց պատրիարքը:

Իլիա Երկրորդը քվեարկել է շարժական ընտրատուփի միջոցով: Ինչպես պարզաբանել են պատրիարքարանում, նշված որոշումը կայացվել է երկրում համավարակաբանական իրավիճակի պատճառով: