Չինաստանի Հուբեյ նահանգում ավտոմեքենան կանխամտածված մխրճվել է անցորդների մեջ: Դեպքի հետևանքով զոհվել է վեց մարդ, յոթ տուժած տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տարածված տեղեկությամբ, ոստիկանությունը ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ կրակ է բացել: Նա տեղում մահացել է:
Հարձակման մոտիվը դեռևս հայտնի չէ: