Չինաստանում ավտոմեքենան կանխամտածված մխրճվել է անցորդների մեջ
Չինաստանում ավտոմեքենան կանխամտածված մխրճվել է անցորդների մեջ

Չինաստանի Հուբեյ նահանգում ավտոմեքենան կանխամտածված մխրճվել է անցորդների մեջ: Դեպքի հետևանքով զոհվել է վեց մարդ, յոթ տուժած տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Տարածված տեղեկությամբ, ոստիկանությունը ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ կրակ է բացել: Նա տեղում մահացել է:

Հարձակման մոտիվը դեռևս հայտնի չէ: