Չենք ցանկանում, որ մեր եվրոպացի դաշնակիցները կախված լինեն ռուսական գազից. Մայք Պոմպեո
Չենք ցանկանում, որ մեր եվրոպացի դաշնակիցները կախված լինեն ռուսական գազից. Մայք Պոմպեո

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Եվրոպայում իր դաշնակիցները կախված լինեն ռուսական գազից: Այս մասին պետքարտուղար, Մայք Պոմպեոն հայտարարել է Հյուսթոնում, էներգետիկական կոնֆերանսին ելույթ ունենալու ժամանակ:

«Չենք ցանկանում, որ մեր եվրոպացի դաշնակիցները կախված լինեն ռուսական գազից «հյուսիսային հոսք 2-ի» պատճառով: Մենք նույնպես չենք ուզում կախված լինել Վենեսուելայից նավթ ներկրելուց»,-նշել է Պոմպեոն:

ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությամբ, հենց այդ նպատակով ԱՄՆ-ն մեծացնում է գազի արտահանումը: Նա պատրաստ է նաև օգնել գործընկերներին էներգետիկական հարցերում:

Պետքարտուղարը մեկ անգամ ևս քննադատել է «հյուսիսային հոսք 2» նախագիծը և կոչ արել Գերմանիային դադարեցնել այն: