ՍԷՄԷԿ-ը կոչ է անում քաղաքացիներին, կոմունալ վճարումների սուբսիդավորման կապակցությամբ անորոշության դեպքում, անհապաղ դիմել հանձնաժողովին
ՍԷՄԷԿ-ը կոչ է անում քաղաքացիներին, կոմունալ վճարումների սուբսիդավորման կապակցությամբ անորոշության դեպքում, անհապաղ դիմել հանձնաժողովին

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովը, կոմունալ ծառայությունների վճարների սուբսիդավորման վերաբերյալ տարածում է հայտարարություն:

ՍԷՄԷԿ-ը կոչ է անում քաղաքացիներին, կոմունալ վճարումների սուբսիդավորման կապակցությամբ անորոշության դեպքում, անհապաղ դիմել հանձնաժողովին:

«Հանձնաժողովին դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, որ չեն կարողացել օգտվել կոմունալ սուբսիդավորմամբ, բաշխիչ ընկերությունների կողմից հաշվիչների ուշացումով արձանագրելու պատճառով: Մասնավորապես, բաշխիչ ընկերությունների կողմից հաշվիչների հաշվարկումն իրականացվել է ոչ թե 30-րդ օրը, ինչպես պահանջում է ՍԷՄԷԿ-ի կողմից սահմանված կանոնակարգերը, այլ 32-րդ և 33-րդ օրերին: Հանձնաժողովը բաշխիչ ընկերություններին պարզաբանել է խախտումը և հանձնարարել ուղղել ընթացիկ նորմատիվ ակտերի խախտմամբ վերցված հաշվիչի ցուցմունքները, ինչպես նաև հաջորդ ժամանակահատվածում ամիսը մեկ կարդալ հաշվիչների տվյալները, պահպանելով ընթերցման ամսաթիվը:

Հանձնաժողովը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ դիմել հանձնաժողովին `այդպիսի անորոշության առկայության դեպքում` հարցը քննելու համար: Կառավարության կոմունալ ծառայությունների սուբսիդավորման ծրագրի համաձայն, այն քաղաքացիները, ովքեր ամսական սպառում են մինչև 200 կվտ ժամ էլեկտրաէներգիա, պետությունը մարելու է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին `էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման (ինչպես հաշվիչներով, այնպես էլ առանց հաշվիչների բաժանորդները) և մաքրման վճարները: Բացի այդ, այս ամիսների ընթացքում պետությունը կվճարի գազի վճարը այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ամսական սպառում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ», – ասված է ՍԷՄԷԿ-ի հայտարարության մեջ: