Արձակել եմ հրաման, որ իրավապահները ապահովեն իշխանության խաղաղ փոխանցումը. Դոնալդ Թրամփ
Արձակել եմ հրաման, որ իրավապահները ապահովեն իշխանության խաղաղ փոխանցումը. Դոնալդ Թրամփ

Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենթի հայտարարումից հետո, Միացյալ Նահանգների գործող նախագահը արել է առաջին մեկնաբանությունը: Տեսաուղերձում Դոնալդ Թրամփն անդրադարձավ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման թեմային: Թրամփի խոսքով, նա անվերապահորեն դատապարտում է բռնությունը, որը տեղ չունի ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի գործող նախագահի հայտարարությամբ, իր հիմնական նպատակներին հասնելն առանց օրենքի գերակայությունը պահպանելու անհնար է:

«Բազմության բռնությունը դեմ է այն ամենին, ինչին աջակցում է մեր շարժումը: Իմ իրական աջակիցը երբեք չի աջակցել քաղաքական բռնություններին: Իմ իրական աջակիցը երբեք չէր վերաբերվի անարժան իրավապահներին կամ ԱՄՆ-ի դրոշին: Իմ աջակիցներից ոչ ոք երբեք չէր սպառնա կամ հետապնդի համաքաղաքացիներին: Եթե ​​դուք անում եք դա, ուրեմն մեր շարժման կողմնակից չեք: Ընդհակառակը, դուք հարձակվում եք այս շարժման և երկրի վրա: Մենք չենք հանդուրժի դրան», – ասել է Միացյալ Նահանգների գործող նախագահը:

Նրա խոսքով, պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Կապիտոլիումի շենքի վրա հունվարի 6-ին տեղի ունեցած հարձակմանը: Թրամփը կոչ է արել կողմնակիցներին անել ամեն հնարավոր բան, լարվածությունը թուլացնելու համար:

Գործող նախագահը հայտարարել է նաև, որ իրավապահներին հանձնարարել է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, ընտրված նախագահի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար:

«Բոլորը պետք է հետևեն օրենքին և ենթարկվեն իրավապահ մարմինների ցուցումներին: Ես հանձնարարել եմ դաշնային գործակալությանը անել ամեն ինչ Վաշինգտոնում կարգ ու կանոնը պահպանելու համար: Մենք կենտրոնացրել ենք հազարավոր զինվորականների, քաղաքը պաշտպանելու համար, որպեսզի իշխանության փոխանցումն իրականացվի անվտանգ և առանց միջադեպերի: Ձեզանից շատերի նման ես նույնպես ցնցված ու վշտացած եմ Կապիտոլիումի շենքում տեղի ունեցածից», – հայտարարել է Թրամփը:

Բացի այդ, իր ուղերձում Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ում խոսքի ազատությունն այսօր աննախադեպ հարձակման տակ է:

Հիշեցնենք, որ այսօր Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենթ հայտարարեց Դոնալդ Թրամփին: ԱՄՆ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախագահին իմփիչմենթ են հայտարարում երկրորդ անգամ: