Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, կորոնավիրուսի երեք նոր դեպքերը ներմուծված են
Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, կորոնավիրուսի երեք նոր դեպքերը ներմուծված են

«Կորոնավիրուսի երեք նոր դեպքերը ներմուծված են», – այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, երեք նոր դեպքերից երկուսը բեռնատար ավտոմեքենաների վարորդներ են:

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է երեք հիվանդ:

Ներկայումս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 951 դեպք, ապաքինվել է 828 մարդ: