Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսի ախտանշանները համեմատաբար թեթևացել են և ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազել է
Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսի ախտանշանները համեմատաբար թեթևացել են և ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազել է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, ինչպես աշխարհի մեծ մասում, այնպես էլ՝ Վրաստանում կորոնավիրուսի ախտանշանները համեմատաբար թեթևացել են և ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազել է:

«Յուրաքանչյուր 75 օրը մեկ անգամ հրապարակում ենք հետազոտությունը և այժմ արդեն երրրոդ հետազոտության պատասխաններն ունենք, որի հիման վրա կարող ենք ասել, որ ինչպես աշխարհի մեծ մասում, այնպես էլ՝ Վրաստանում, կորոնավիրուսի ախտանշանները համեմատաբար թեթևացել են և ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազել է»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ բարդ է ասել, որն է դարձել կորոնավիրուսի ախտանշանների մեղմացման պատճառ: