Ամեն օր երեք-չորս հազար վարակված շատ բարձր ցուցանիշ է, հենց այդ պատճառով են հաստատվել սահմանափակումներ, որ որևէ կերպ դանդաղեցնենք աճի արագությունը. Ամիրան Գամղրելիձե
Ամեն օր երեք-չորս հազար վարակված շատ բարձր ցուցանիշ է, հենց այդ պատճառով են հաստատվել սահմանափակումներ, որ որևէ կերպ դանդաղեցնենք աճի արագությունը. Ամիրան Գամղրելիձե

Ամեն օր երեք-չորս հազար վարակված շատ բարձր ցուցանիշ է, հենց այդ պատճառով են հաստատվել սահմանափակումներ, որ որևէ կերպ դանդաղեցնենք աճի արագությունը,- այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, անհրաժեշտ է կրճատել վարակի դեպքերի քանակը, որպեսզի հիվանդանոցները շնչեն:

«Օրական երեքից չորս հազար վարակված շատ բարձր ցուցանիշ է, ուստի այդ պատճառով էլ հայտարարվել են սահմանափակումները, որ ինչ-որ կերպ դանդաղեցնենք աճի տեմպը և որոշ ժամանակ անց կրճատենք նոր դեպքերի թիվը, որպեսզի հիվանդանոցները շնչեն: Այսօր դա է գլխավորը: Ես ճիշտ թիվ չեմ կարող նշել, թե ինչքան են ծանր հիվանդները, սակայն այսօր մենք գտնվում ենք բավականին բարձր շեմին: Մոտ չորս հազար դեպքերով հաշվարկեք, որ առնվազն 15-20 տոկոսին հաստատ անհրաժեշտ է ստացիոնար բուժում: Չորս հազարի 20 տոկոսը դա օրական շուրջ 800 դեպք է, որն այսօր իսկապես դժվար է Վրաստանի հիվանդանոցային հատվածի համար: Մնացածները բուժվում են հյուրանոցում կամ բնակարանում: Ընդհանուր մոտեցումն այնպիսին է, որ մոտ 80-85 տոկոսը, մի փոքր ավելին, պահանջում է հիմնականում տնային բուժում: 15-20 տոկոսը ծանր հիվանդներ են, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն: 6 հազար հիվանդ մեծ բեռ է Վրաստանի հիվանդանոցային հատվածի համար: Որքան ես գիտեմ, Կովիդի հետ կապված նախարարությունը կենտրոնացնում է շուրջ 8 500 մահճակալ», – հայտարարել է Գամղրելիձեն: