Զուրաբ Պոլոլիկաշվիլին Լիոնել Մեսսիին անվանել է Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության պատվավոր դեսպան
Զուրաբ Պոլոլիկաշվիլին Լիոնել Մեսսիին անվանել է Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության պատվավոր դեսպան

Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրեն Զուրաբ Պոլոլիկաշվիլին արգենտինացի Լիոնել Մեսսիին անվանել է կազմակերպության պատվավոր դեսպան: Ֆուտբոլիստին փոխանցվել է համապատասխան վկայական:

Մեսին հանրահռչակ է դարձնելու մի քանի ուղղություն, այդ թվում զբոսաշրջության և կայուն զարգացման նպատակները:

Լիոնել Մեսին ակտիվ մասնակցում է բարեգործական նախագծերին, իսկ 2010 թվականից նա ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի բարի կամքի դեսպան է: