Զուրաբ Ջափարիձե. Մենք չենք մոռանա ոչ մեկի լռությունը, այդ թվում՝ այն սթորիները, որոնք շպրտված են պարտք կատարելու համար

15:25, 18.12.2024

Մենք չենք մոռանա ոչ մեկի լռությունը, այդ թվում՝ այն սթորիները, որոնք շպրտված են պարտք կատարելու համար,- այս մասին սոցցանցում գրել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն։

Նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր այսօր լռում են, շատ լավ գիտեն, թե ուր է գնում այս երկիրը:

«Այսօր լռող մարդկանց զգալի մասը շատ լավ հասկանում է, թե ուր է գնում այս երկիրը։ Նրանք ակնկալում են ռեժիմի հաղթանակը և պատրաստվում են դառնալ ճնշող էլիտայի մաս։ Քանի որ նրանք վախկոտ, օպորտունիստ ..իրներ են (ի տարբերություն ուղեղը լվացրած համազգեստ կրողների և անուղեղ տիտուշկաների), ոչ ոք չի կարող թաքնվել, մենք չենք մոռանա որևէ մեկի լռությունը, այդ թվում՝ պարտքը կատարելու նպատակով շպրտված սթորիները»,- գրել է Ջափարիձեն սոցցանցում։

Նմանատիպ