Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղից իրավապահները դուրս են բերել պատանդների մի մասին
Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղից իրավապահները դուրս են բերել պատանդների մի մասին

Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղը լքել է պատանդների մի մասը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, մոտ հինգ պատանդ շենքից դուրս է բերվել հրշեջ կռունկի միջոցով: Նրանց իրավապահները տարել են հարցաքննության:

Զուգդիդիի կենտրոնում, Գամսախուրդիայի փողոցում գտնվող «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղերից մեկը ներխուժել է զինված տղամարդ և պատանդներ վերցրել: Տեղում գտնվում են ոստիկանները, հատուկ գործողությունը դեռ շարունակվում է: Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել դեպքի կապակցությամբ: