Ժոզեֆ Բորել. Եվրոպական խորհրդի որոշումը մեր գործընկերների հավատարմության վկայությունն է, միասին կառուցենք ավելի ամուր ապագա

22:42, 14.12.2023

Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ավելի ամուր եվրոպական ընտանիք՝ սկսելով բանակցություններ Ուկրաինայի և Մոլդովայի հետ, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով և Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսելով՝ անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ մակարդակի հասնելուց հետո, – ասել է Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

«Եվրոպական խորհրդի որոշումը վկայում է մեր գործընկերների հավատարմության մասին մեր ընդհանուր արժեքներին և ԵՄ բարեփոխումներին։ Սա կարևոր քայլ է դեպի միասնական, բարգավաճ և կայուն Եվրոպա։ Եկեք միասին կառուցենք ավելի ամուր ապագա»,- գրել է Բորելը սոցցանցում։

Եվրոպական խորհրդի որոշմամբ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։

Նմանատիպ