Դոնալդ Թրամփ. Շատ լավ զրույց ունեցա Էնդի Բերնեմի հետ, մոտ ապագայում կհանդիպենք, Մեծ Բրիտանիայի վարչապետին մեծ աշխատանք է սպասվում, նա կկարողանա դա անել, իսկ ԱՄՆ-ն, իհարկե, պատրաստ կլինի օգնելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բերնեմի հետ։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային ծովի նավթը, առևտուրը, ռազմական ալյանսը, Հորմուզի նեղուցի ականազերծումը և շատ ուրիշ հարցեր։
Ինչպես նշում է Թրամփը, Բերնեմը շատ անելիքներ ունի, և ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նրան։
«Շատ լավ զրույց ունեցա Միացյալ Թագավորության նոր վարչապետ Էնդի Բերնեմի հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ առկա հիանալի հարաբերությունները։ Մոտ ապագայում կհանդիպենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ Վարչապետին մեծ աշխատանք է սպասվում, բայց նա ի վիճակի է դա անել, իսկ ԱՄՆ-ն, անշուշտ, պատրաստ կլինի օգնելու։ Մենք քննարկեցինք Հյուսիսային ծովի նավթը, առևտուրը, ռազմական ալյանսը, Հորմուզի նեղուցի ականազերծումը և բազմաթիվ այլ թեմաներ։ Հեռախոսազրույցը հետաքրքիր էր և շատ լավ անցավ։ Վարչապետ Բերնեմին հաջողություն և Աստծո օրհնություն մաղթեցի», – գրում է Թրամփը։