Ադրբեջանի վարչապետը աշխատանքային այցով կայցելի Վրաստան

12:05, 29.10.2026

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կայցելի Վրաստան։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ կկայանա երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։

Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դեմ առ դեմ հանդիպումը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Ադրբեջանի Հանրապետության վարչապետը Վրաստան կայցելի իր պատվիրակության հետ միասին, որի կազմում են Ադրբեջանի էկոնոմիկայի, էներգետիկայի, թվային զարգացման և ճանապարհների, գիտության և կրթության նախարարները։

Նմանատիպ